+

(FAQ) – Հաճախակի տրվող հարցեր

Ինչո՞ւ գնումներ կատարել Ձեզ մոտ, այլ ոչ` արտասահմանյան առցանց խանութներից

Ի տարբերություն արտասահմանյան առցանց խանութների և աճուրդների, մեզ մոտ կատարված գնումների դեպքում երաշխավորվում է, որ`

  • գնված ապրանքը շատ կարճ ժամանակում կառաքվի գնորդին,

  • գնորդը կարող է ապրանքը հետ վերադարձնել, եթե այն չի համապատասխանում իր ակնկալիքներին,

  • գնորդին կառաքվի միայն որակյալ ապրանք` սարքին և չվնասված վիճակում, իսկ վնասված և անսարք ապրանքների կորուստը կկրի ընկերությունը,

  • գնված ապրանքը կառաքվի յուրահատուկ դիզայնով փաթեթավորված` նվիրելու համար պատրաստ վիճակում,

  • հաճախորդներին կմատուցվի բարձրակարգ սպասարկում:

Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ

Մեր հեռաղոսահամարն է +374(44)551-552 ինչպես նաև կարող եք կապվել մեզ հետ սոց ցանցերի միջոցով, որոնք կարող եք գտնել մեր կայքի ներքևի հատվածում։


Ի՞նչ եղանակով է իրականացվում առաքումը

  • Առաքում Երեւանում՝ 24 ժամվա ընթացքում

  • Էքսպրես առաքում Երեւանում՝ 2 ժամվա ընթացքում

  • Առաքում մարզեր՝ 1-2 օրվա ընթացքում

  • Էքսպրես առաքում մարզեր՝ 1 օրվա ընթացքում

  • Առաքում մարզեր՝ փոստով՝ 4 աշխատանքային օրվա ընթացքում

  • Առաքում արտերկիր՝ 10-60 օրվա ընթացքում

Ի՞նչ արժե առաքումը

  • Երեւանում 24 ժամվա ընթացքում իրականացվող առաքումն արժե 1000 դրամ։

  • Եթե Ձեր պատվերների ընդհանուր գումարը գերազանցում է 15․000 դրամը, մենք կառաքենք Ձեր պատվերն անվճար*:

  • Էքսպրես առաքումը Երեւան քաղաքում արժե 2000 դրամ։

  • Մեկ օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր էքսպրես առաքումն արժե միջինում 1կմ-ի համար 100 դրամ հաշվարկով։

  • Չորս աշխատանքային օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր փոստով իրականացվող առաքումն արժե 1500 դրամ։

  • 10-60 օրվա ընթացքում դեպի արտերկիր իրականացվող առաքման արժեքը կախված է առաքվող երկրից։


Ինչպե՞ս վճարել

Մեզ մոտ գործում են վճարման հետեւյալ եղանակները.

– Առցանց վճարում MASTER CARD, VISA եւ ARCA քարտերով:

– Վճարում Իդրամ վճարային համակարգի միջոցով։

– Վճարում տեղում՝ պատվերը ստանալուն պես՝ առաքիչին առձեռն վճարելու եղանակով:

– Բանկային փոխանցում՝ միայն իրավաբանական անձանց համար։



Իսկ եթե առաքված պատվերը մեզ դուր չի գալիս, ինչպե՞ս վարվել

Այդ դեպքում պարզապես վճարում եք առաքման գումարը` անկախ պատվիրված իրերի գումարի չափից:


Հնարավո՞ր է արդյոք փոխել պատվերը

Մինչ պահեստից ապրանքի դուրս գրման պահը դուք կարող եք կապվել մեզ հետ և փոփոխել պատվերը կամ հրաժարվել դրանից:


Ինչպե՞ս վերադարձնել կամ փոխանակել գնված իրը

Խնդրում ենք ապրանքը ստուգել տեղում՝ առաքիչի ներկայությամբ, այլապես առաքիչի հեռանալուց հետո, ցավոք, անհնար կլինի վերադարձնել կամ փոխանակել գնված իրը:


Պարտադի՞ր է արդյոք գրանցվել Ձեր կայքում գնումներ իրականացնելու համար

Գրանցվելն ամենևին պարտադիր չէ պատվերն արձանագրելու համար, սակայն մեկ անգամ գրանցումը հնարավորություն կտա մեխանիկորեն առաքել հետագա պատվերները` առանց ավելորդ անգամ ճշտելու Ձեր տվյալները:


Ի՞նչ տվյալներ են ձեզ հարկավոր

Հիմնականում բավական է լրացնել միայն այն դաշտերը, որոնք նշված են որպես պարտադիր, բայց հավելյալ տեղեկատվությունը կօգնի մեզ բարձրացնել սպասարկման որակը և հնարավորինս գոհացնել մեր սիրելի հաճախորդներին:


Կարո՞ղ եմ արդյոք միաժամանակ մի քանի իր պատվիրել

Իհարկե, պետք է պարզապես ավելացնել բոլոր իրերը զամբյուղի մեջ և միայն հետո պատվիրել:


Ե՞րբ կարող եմ ձեռք բերել պատվիրվածը

Ձեր նախընտրած նվերը մեր պահեստից անմիջապես կառաքենք Ձեր նշած հասցեով: Առաքումն իրականացվում է ամեն օր բացի կիրակի օրերից:


Արդյո՞ք ապահովվում է իմ տվյալների գաղտնիությունը

Միանշանակ այո, մենք Ձեր լրացրած ցանկացած տեղեկատվություն պահում ենք հույժ գաղտնի և օգտագործում միմիայն առաքման և սպասարկման որակի բարձրացման նպատակով:


Ի՞նչ առավելություններ է տալիս Ձեր կայքում գրանցվելը

Նախ և առաջ Դուք ստանում եք հնարավորություն ամեն անգամ չլրացնել Ձեր տվյալները պատվերը տալուց առաջ, երկրորդ` Դուք ստանում եք հնարավորություն տեսնել նախկինում պատվիրված ապրանքները, երրորդ` հետագայում որպես հավատարիմ հաճախորդ կարող եք ձեռք բերել զեղչային քարտեր: Բացի այդ, գրանցվելով կայքում Դուք հնարավորություն եք ստանում հետևել մեր նորություններին և զեղչերին Ձեր իսկ էլ. փոստի միջոցով:


Ու՞մ կարող եմ դիմել, եթե դժգոհ եմ ապրանքի, սպասարկման որակից կամ ունեմ առաջարկություններ

Ապրանքի կամ սպասարկման որակի վերաբերյալ Ձեր բողոքները կարող եք ուղարկել ընկերության տնօրենին հետևյալ էլ.փոստի հասցեով` info@eli.am: Կարող եք նաև զանգահարել մեր հեռախոսահամարներով և վաճառողուհուն խնդրել միացնել տնօրենին:


Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:



+