Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝
Առաքում Երեւանում՝ 24 ժամվա ընթացքում
Էքսպրես առաքում Երեւանում՝ 2 ժամվա ընթացքում
Առաքում մարզեր՝ 1-2 օրվա ընթացքում
Էքսպրես առաքում մարզեր՝ 1 օրվա ընթացքում
Առաքում մարզեր՝ փոստով՝ 4 աշխատանքային օրվա ընթացքում
Առաքում արտերկիր՝ 10-60 օրվա ընթացքում
Ի՞նչ արժե առաքումը
Երեւանում 24 ժամվա ընթացքում իրականացվող առաքումն արժե 1000 դրամ։
Եթե Ձեր պատվերների ընդհանուր գումարը գերազանցում է 15․000 դրամը, մենք կառաքենք Ձեր պատվերն անվճար*:
Էքսպրես առաքումը Երեւան քաղաքում արժե 2000 դրամ։
Մեկ օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր էքսպրես առաքումն արժե միջինում 1կմ-ի համար 100 դրամ հաշվարկով։
Չորս աշխատանքային օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր փոստով իրականացվող առաքումն արժե 1500 դրամ։
10-60 օրվա ընթացքում դեպի արտերկիր իրականացվող առաքման արժեքը կախված է առաքվող երկրից։
գնված ապրանքը հաշված ժամերի ընթացքում կառաքվի գնորդին,
գնորդը կարող է ապրանքը հետ վերադարձնել, եթե այն չի համապատասխանում իր ակնկալիքներին,
գնորդին կառաքվի միայն որակյալ ապրանք` սարքին և չվնասված վիճակում, իսկ վնասված և անսարք ապրանքների կորուստը կկրի ընկերությունը,
գնված ապրանքը կառաքվի յուրահատուկ դիզայնով փաթեթավորված` նվիրելու համար պատրաստ վիճակում,
հաճախորդներին կմատուցվի բարձրակարգ սպասարկում:
Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ
Մեր հեռաղոսահամարն է +374(44)551-552 ինչպես նաև կարող եք կապվել մեզ հետ սոց ցանցերի միջոցով, որոնք կարող եք գտնել մեր կայքի ներքևի հատվածում։
Եթե առաքված պատվերը Ձեզ դուր չի գալիս այդ դեպքում պարզապես վճարում եք առաքման գումարը` անկախ պատվիրված իրերի
գումարի չափից:
Մինչ պահեստից ապրանքի դուրս գրման պահը դուք կարող եք կապվել մեզ հետ և
փոփոխել պատվերը կամ հրաժարվել դրանից:
Խնդրում ենք ապրանքը ստուգել տեղում՝ առաքիչի ներկայությամբ, այլապես
առաքիչի հեռանալուց հետո, ցավոք, անհնար կլինի վերադարձնել կամ փոխանակել գնված իրը:
Ձեր նախընտրած նվերը մեր պահեստից անմիջապես կառաքենք Ձեր նշած հասցեով:
Առաքումն իրականացվում է ամեն օր:
Ու՞մ կարող եմ դիմել, եթե դժգոհ եմ
ապրանքի, սպասարկման որակից կամ ունեմ առաջարկություններ
Ապրանքի կամ սպասարկման որակի վերաբերյալ Ձեր բողոքները կարող եք
ուղարկել ընկերության տնօրենին հետևյալ էլ.փոստի հասցեով` info@aghoonig.am: Կարող եք նաև
զանգահարել մեր հեռախոսահամարներով` 044-551-552:
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար: